«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը կարիերան կշարունակի «Միլանում»: 34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է համալրել«ռոսոներիների» շարքերը և արդեն համաձայնեցրել է Ա սերիայի գրանդի հետ համագործակցության պայմանները։
Շուտով սպասվում է, որ ակումբները կկարգավորեն գործարքի բոլոր նրբությունները. խոսքը վարձակալության մասին է։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, անգլիացու բուժզննումները տեղի կունենան երեքշաբթի կամ չորեքշաբթի, ինչպես նաև տրանսֆերն ավարտելու համար անհրաժեշտ մնացած քայլերը:
Կայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ «Թոթենհեմի» նախկին խաղացողն ընդհանուր առմամբ 319 հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում: