Նոր տեղեկություն Էնթոնիի «Բետիս» տեղափոխվելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էնթոնին հավանություն է տվել «Բետիս» տեղափոխվելուն: Ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, ակումբները պայմանավորվել են բրազիլացու վարձակալության հարցում։

Այժմ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Բետիսը» համաձայնության է եկել անձամբ եզրային հարձակվողի հետ, համագործակցության բոլոր մանրամասները կարգավորվել են:

24-ամյա խաղացողը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի իսպանական թիմի կազմում։ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բետիսը» պատրաստվում են ավարտին հասցնել Էնթոնիի վարձակալության պայմանագիրն այս շաբաթ:

Շուտով կկայանա բանակցությունների եզրափակիչ փուլը, որտեղ կհարթվեն վերջնական ձեւականությունները։ Այս մրցաշրջանում Էնթոնին «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: