FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ֆուտբոլային ախարհում տիրող ամենամեծ խնդիրներից մեկին՝ ռասիզմին։
«Ես սարսափում եմ «Բարսելոնայի» խաղացող Ալեխանդրո Բալդեի հասցեին «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքներից, և ես դատապարտում եմ այդ գործողությունները, որոնք տեղ չունեն ֆուտբոլում կամ հասարակության մեջ։
Դա չարիք է, որի դեմ մենք պետք է միավորվենք՝ պայքարելու և հաղթելու համար։ Ոչ ռասիզմին։ Ոչ խտրականության ցանկացած ձևին», – ասել է Ջանի Ինֆանտինոն։