«Յուվենտուսը» հետաքրքրված է «Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Լլոյդ Քելի ծառայություններով:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ թուրինյան ակումբը բանավոր առաջարկ է արել «Նյուքասլին»՝ գնելու տարբերակով վարձավճարով։ Սակայն բրիտանացիները չեն համաձայնվել դրան։
«Յուվենտուսը» հույս ունի համաձայնության գալ մոտ 15 միլիոն եվրոյի դիմաց: Գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Կելլին, ով ամռանը միացավ «Նյուքասլին», ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է ինը հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: