Մանուել Նոյեր․ «Կարծում եմ, որ հայտարարություն կարվի ակումբի հետ իմ աշխատանքային պայմանագրի վերաբերյալ»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է գերմանական գրանդի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին։

«Ակնկալում եմ, որ մոտ ապագայում շատ իրադարձություններ կլինեն։ Կարծում եմ, որ հայտարարություն կարվի ակումբի հետ իմ աշխատանքային պայմանագրի վերաբերյալ»,- ասել է Մանուել Նոյերը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ փորձառու դարպասապահը մոտ է եղել «Բավարիայի» հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի կեսերը երկարաձգելուն։