«Բավարիայի» մարզական տնօրենը համեմատել է Թոմաս Տուխելին և Վենսան Կոմպանիին

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը անդրադարձել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Անցած մրցաշրջանի վերջում մասնագետը լքեց Մյունխենի մարզչական շտաբը, որից անմիջապես հետո թիմի ղեկը ստանձնեց Վենսան Կոմպանին։

«Լավ մթնոլորտԿարծում եմ՝ մեր ամենամեծ ձեռքբերումը Վենսան Կոմպանին է: Քանի որ վերջին տարիներին, հատկապես նախորդ մրցաշրջանում, նույն խաղացողներն էին այստեղ, բայց մենք այդքան լավ մթնոլորտ չէինք տեսնում»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Bild-ը։