Լոնդոնի «Արսենալը» «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա սլովենացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», սակայն «Արսենալը» բոլորից առաջ է:
Այս մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Շեշկոյի գործող աշխատանքային պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: