Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել սեփական մարզադպրոցի սանին

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է թիմի կազմը համալրելու տարբերակները: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով, մադրիդյան ակումբը հետաքրքրված է Ալեքս Խիմենեսով։

Սպասվում է, որ 19-ամյա իսպանացին «Միլանում» կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։ Ալեքս Խիմենեսն ունակ է խաղալ պաշտպանության երկու կողմերում, ինչպես նաև հարձակման եզրերում:

Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, սակայն «Միլանը» նրան վարձակալել է 2023 թվականի ամռանը և մեկ մրցաշրջան անց գնել:

Խիմենեսը «ռոսոներիների» հիմնական կազմում անցկացրել է 13 հանդիպում, սակայն գոլ չի խփել։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Ալեքս Խիմենեսին գնահատում են 5 մլն եվրո։