Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով։
Կանադացի ֆուտբոլիստը ամռանը կարող է Մադրիդ գալ ազատ գործակալի կարգավիճակով։ «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է խնայած գումարով երկարաձգել պայմանագրերը միանգամից երեք ֆուտբոլիստների հետ։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, խոսքը պաշտպաններ Անտոնիո Ռուդիգերի և Ռաուլ Ասենսիոյի, ինչպես նաև հարձակվող Վինիսիուս Ժունիորի անունների մասին է:
31-ամյա Ռուդիգերի և 21-ամյա Ասենսիոյի ներկայիս աշխատանքային պայմանագրերը հաշվարկված են մինչև 2026 թվականի կեսերը, իսկ 24-ամյա Վինիսիուսը՝ մինչև 2027 թվականի կեսերը։