Գավին «Խետաֆեի» դեմ հանդիպման ժամանակ մաղթել է «Խետաֆեին» անկում դեպի Սեգունդա:
Այս մասին Cope-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի պաշտպան Խուան Իգլեսիասը։
«Ինձ դուր չեկավ այն, ինչ Գավին մեզ ասաց Սեգունդայի մասին:
Ավելին, նա սա ասել է ձեռքը բերանին դրած։ Ես ասացի նրան, որ եթե նա բավական մեծ է, որպեսզի մեզ պատմի Սեգունդայի մասին, ապա նա պետք է դա անի բացահայտ»,- ասել է Իգլեսիասը:
Երեկ «Բարսելոնան» Լա լիգայի 20-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (1:1):
Հանդիպման ընթացքում Գավին կոնֆլիկտի մեջ է մտել նաև կիսապաշտպան Յելլո Սանտյագոյի հետ՝ դիմելով մրցակցին հետևյալ խոսքերով. «Ո՞վ ես դու, ո՞վ ես դու։ Դու սարսափելի ես, ուշքի արի»։