Սպասվում է, որ առաջիկա օրերին պաշտպան Քայլ Ուոքերը կհագնի «Միլանի» մարզաշապիկը:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 34-ամյա անգլիացին լիովին համաձայնեցրել է Ա Սերիայի ակումբի հետ պայմանագրի կետերը։ Միլանն այժմ պետք է համաձայնության գա «Մանչեսթեր Սիթիի» հետ տրանսֆերային գործարքի շուրջ։
«Ռոսոներիները» վարկային առաջարկ են ներկայացրել Ուոքերին՝ հեշտ գնման տարբերակով: Բանակցությունները շարունակվում են:
Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Այս ընթացքում պաշտպանն անցկացրել է 319 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։