«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Բլաուգրանայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին Լա լիգայի 20-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (1:1):
«Ռասիզմը տեղ չունի ֆուտբոլում կամ կյանքի որևէ այլ մասում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ 20 խաղից հետո «կապտանռնագույնները» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը՝ վաստակած 39 միավորով։