Կառլո Անչելոտտին պատմել է, թե ինչպես է Վինիսիուսի վրա ազդել երկխաղյա որակազրկումը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին, ով 2-խաղյա որակազրկում է կրում։

«Վինիկիուսը ավելի հանդարտվե՞լ է։ Մենք դրա մասին չենք խոսել: Նա ավելի հանգիստ է, քանի որ դասեր է քաղել կարմիր քարտից։ Մենք նրան կկարոտենք, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:1) Վինիսիուսը հրել էր մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն և կարմիր քարտ ստացել։ Ավելի ուշ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) բողոքարկման կոմիտեն որոշեց որակազրկել հարձակվողին երկու խաղով և տուգանել 600 եվրոյով։