Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին մեկնաբանել է թուրինյան թիմի ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին լուրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Քաղաքայինները» պատրաստ են վճարել 70 միլիոն եվրո։
«Ճիշտն ասած, հիմա բանակցություններ չկան։ Մենք ցանկանում ենք խաղացողներ ձեռք բերել, որպեսզի զբաղեցնենք որոշակի դիրքեր, որոնք տուժել են երկարաժամկետ վնասվածքներից, և մենք չենք մտածում վաճառելու մասին։
Առաջարկներ Կամբիասոյի համար չեն եղել, բայց եթե նրանք գան, մենք կքննարկենք դրանք»,- Ջյունտոլիի խոսքերն է մեջբերում Dazn-ը:
Կամբիասոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: