«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 23-ամյա պաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Վուլվերհեմփթոնի» 23-ամյա ձախ պաշտպան Ռայան Այթ-Նուրիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի համաձայն, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը առաջնահերթություն է տալիս ձմեռային տրանսֆերային պատուհանում նշված դիրքի ամրապնդմանը, քանի որ պորտուգալացի մասնագետը մարտավարական հավասարակշռություն է փնտրում իր թիմի համար:

Այս մրցաշրջանում Այթ-Նուրին բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: