«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է վինգեր Խվիչա Կվարացխելիային փոխարինելու մասին, ով վերջերս է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ 70 միլիոն եվրոյի դիմաց։
«Վերջնական որոշումը մնում է ակումբին։ Ես տրանսֆերային հարցերով չեմ զբաղվում: Եթե ինչ-որ մեկը հարցնի իմ կարծիքը, ես պատրաստ եմ արտահայտել այն։
Եթե ինչ-որ փոփոխություն անենք, դրանք պետք է լավ մտածված լինեն։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք աշխատել մեր ունեցած ֆուտբոլիստների հետ։
Իրավիճակը կարելի է տարբեր կերպ ընկալել, սակայն պետք է հաշվի առնել, որ թիմից արդեն հեռացել են լավագույն ֆուտբոլիստները, որոնց հետ «Նապոլին» նվաճել է սկուդետտոն։ Այնուամենայնիվ, մենք պետք է առաջ շարժվենք և չբողոքենք, ես հավատում եմ իմ խաղացողներին»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլցիները հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի նկատմամբ, ով կարող է փոխարինող դառնալ հեռացած վրացի ֆուտբոլիստին։