Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Արսենալը» – «Ասթոն Վիլա» խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գաբրիել Մարտինելլին։
56-րդ րոպեին Կայ Հավերցը կրկնապատկեց «Զինագործների» առավելությունը։
60-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Յուրի Թիլեմանսը գրավեց «Արսենալի» դարպասը։
68-րդ րոպեին Օլի Վոտկինսը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Այս խաղից հետո «Արսենալը» 44 միավորով երկրորդ հորիզոնականում է։ «Ասթոն Վիլան» 36 միավորով 7-րդն է։