Նունո Մենդեշն ընտրություն է կատարել ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը: Պորտուգալացի մարզչի թիրախը ՊՍԺ-ի ձախ պաշտպան Նունո Մենդեշն էր, ով կարող է հանդես գալ եզրային պաշտպանի դիրքում։

Այնուամենայնիվ, ըստ L’Equipe-ի, 22-ամյա Մենդեշը բացառել է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու հնարավորությունը: Փոխարենը պորտուգալացին պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ:

Նշվում է, որ Մենդեշի որոշման մեջ որոշիչ դեր է խաղացել փարիզեցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Այս ֆոնին Transfer News Live-ը հայտնում է, որ Մենդեսը ՊՍԺ-ից պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։ Առայժմ ֆրանսիական ակումբը չի համաձայնել դրան, սակայն բանակցությունները կշարունակվեն։