Կառլո Անչելոտտին կարող է պաշտոնանկ արվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին այս մրցաշրջանում իր արդյունքներով չի տպավորել ակումբի ղեկավարությանը։ Իտալացին կարող է պաշտոնանկ արվել, եթե նա չկարողանա դուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։

Ինչպես հայտնում է AS-ը, եթե ​​Անչելոտտին հեռացվի աշխատանքից, ապա թիմի մարզչի ժամանակավոր պաշտոնը կարող է զբաղեցնել Սանտյագո Սոլարին, ով ներկայումս «Արքայական» ակումբի տնօրենն է։

Նշվում է, որ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն համարվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն։ Նրա թեկնածությունն առաջադրել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Իսպանիայի առաջնության 19 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։