«Բարսելոնան» հայտնել է «Լիվերպուլին» ամռանը 28-ամյա վինգեր Լուիս Դիասին գնելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Antena 2-ը։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» պատրաստվում են 70 միլիոն եվրո առաջարկել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ «Բարսելոնան» գիտի, որ Դիասը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։ Կատալոնական ակումբի մարզական ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարել «Լիվերպուլի» հարձակվողի շրջապատի հետ։
Այս մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։