Ալան Շիրեր․ «Նա կկարողանա գերազանցել իմ ռեկորդը»

Անգլիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Պրեմիեր Լիգայի ռմբարկուների նոր ռեկորդ սահմանելու շանսերը։

«Եթե Հոլանդը երկար տարիներ խաղա «Քաղաքայինների» կազմում, ապա նա կկարողանա գերազանցել իմ ռեկորդը։ Մի օր դա պետք է տեղի ունենա», – Շիրերի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Շիրերը Պրեմիեր Լիգայում խփել է 260 գոլ։ Հոլանդն իր ակտիվում ունի 79 գոլ։ Նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2034 թվականին։