Ալֆոնսո Դևիսը հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Կանադացի եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը դժվար թե միանա Մադրիդի «Ռեալին»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը, պաշտպանը մոտ է Մյունխենի «Բավարիայի» հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդին հաջողվել է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի չորս տարով։ Դևիսի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում։ Պաշտպանը խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։