Վրաստանի ազգային հավաքականի և «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան ուրբաթ երեկոյան պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ, այս լուրով կիսվել է L’Equipe-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խվիչան բուժզննում է անցնում իր նոր ակումբում։ Երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ վրացին հաջողությամբ ավարտել է բոլոր պաշտոնական բժշկական ընթացակարգերը։
«Նապոլիի» և ՊՍԺ-ի միջև Խվիչայի համար գործարքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Սպասվում է, որ վրացին չորսուկես տարվա պայմանագիր կկնքի։
Խվիչան երկուսուկես մրցաշրջան է անցկացրել Նեապոլում՝ 2023 թվականին «Նապոլիի» կազմում դառնալով Իտալիայի չեմպիոն։
2024 թվականի ամռանը Վրաստանի ազգային հավաքականի հետ Կվարացխելիան դուրս եկավ Գերմանիայում կայանալիք եվրոփլեյ-օֆֆ։