Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Կարծում եմ, որ կարևոր է ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են թիմի հարձակվող Անսու Ֆատիի ապագայի մասին։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «բլաուգրանաները» ցանկանում են բաժանվել Ֆատիից, որպեսզի ձեռք բերեն «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկուս Ռեշֆորդին։

«Անսու Ֆատի. Կարծում եմ, որ կարևոր է ազնիվ լինել ֆուտբոլիստների հետ։ Ես ազնիվ էի Ֆատիի հետ, մենք քննարկել ենք մի քանի տարբերակ և իհարկե դա կլինի նրա որոշումը։ Եթե ​​նա ցանկանում է մնալ այստեղ, ապա դա նորմալ է, քանի որ նա մեր ակադեմիայից է», – ասել է Ֆլիկը լրագրողներին։

Շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, «Բարսելոնան» Լա Լիգայում արտագնա խաղում կմրցի «Խետաֆեի» հետ։