ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին մեկ քայլ է հեռու «Յուվենտուս» տեղափոխվելուց։ Այս մասին հայտնել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան։
«Ես շատ գոհ եմ Կոլո-Մուանիի տեղափոխությունից։ Մենք սպասում ենք գործարքի պաշտոնապես ավարտին։ Երբ փաստաթղթերը կարգին լինեն, նա կկարողանա մասնակցել հանդիպումներին»,- ասել է Մոտտան մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մրցաշրջանում 26-ամյա Կոլո-Մուանին Լիգա 1-ի 10 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։