«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռայան Չերկին գրավել է մեկ այլ եվրոպական գրանդի ուշադրությունը։ 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին հետևում է Մյունխենի «Բավարիան»։
Ըստ «Bayern & Germany»-ի՝ մյունխենյան ակումբի սկաուտները ներկա են եղել դեկտեմբերին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպա Լիգայի խաղին՝ գնահատելու ֆրանսիացու խաղը։ «Լիոնի» աստղի հավակնորդների թվում է նաև Դորտմունդի «Բորուսիան»։
Անցյալ տարեվերջին լուրեր հայտնվեցին Ռայան Չերկիի նկատմամբ «Լիվերպուլի» հետաքրքրության մասին։ Ամռանը ՊՍԺ-ն բանակցություններ է վարել հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։