Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում», ընտրություն է կատարել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։
«Կրիշտիանու՞, թե՞ Լիոնել. Իհարկե Մեսսի։ Նա լավագույնն է պատմության մեջ»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։ Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է հեղինակավոր մրցանակին։ Արգենտինացի հարձակվողը ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։ Կրիշտիանուն իր հերթին հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Նասրի» կազմում։