«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստը մեկնել է Փարիզ՝ բուժզննում անցնելու։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախօրեին վրացի կիսապաշտպանը հրաժեշտ էր տվել «Նապոլիին»։ Ֆուտբոլիստը սոցցանցում հուզիչ տեսանյութ է հրապարակել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։ Տրանսֆերային արժեքը կկազմի մոտավորապես 70 միլիոն եվրո։ Վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը 1,5 միլիոնից կբարձրանա տարեկան 7-7,5 միլիոն եվրոյի։