Երեք ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել են դարպասապահ Հենրի Ավագյանը, պաշտպան Ջեյմս Սանտոսը և հարձակվող Ժոաու Պարեդեսը։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Հենրի Ավագյանը մեր թիմ էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Ավագյանն իր տեղն ամրապնդեց «Փյունիկի» հիմնական կազմում և եվրագավաթային խաղերում աչքի ընկավ տպավորիչ սեյվերով՝ նռնագույնների հետ հասնելով մինչև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: Ավագյանը երկար դադարից հետո հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական։ Հենրին «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ, մեր կազմում նա անցկացրել է 29 հանդիպում։

Ջեյմս Սանտոսը «Փյունիկ» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Բրազիլացի պաշտպանը մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Սանտոսը «Փյունիկում» անձնական ռեկորդ է սահմանել մեկ թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով՝ 72 հանդիպում։ Ջեյմսը Հայաստանի գործող չեմպիոնի կազմում դարձել է 8 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ժոաու Պարեդեսը մեր շարքերն էր համալրել անցած տարվա ամռանը։ Պորտուգալացի հարձակվողը «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։