«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։ Իվուարցին հանդիպման վերջնամասում 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, որն առաջինն էր նրա կարիերայում։
«Ֆուտբոլում պետք է հավատալ։ Մենք հավատում էինք մինչև վերջ և շատ ուրախ ենք այս խաղում հաղթելու համար։ Մենք ոչ-ոքի խաղացինք «Արսենալի», «Լիվերպուլի» հետ, ուստի վստահ էինք։ Ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։ Թիմն արժանի էր հաղթանակի, ուստի ես շատ ուրախ եմ։
Մենք գիտենք, որ մեր թիմում ունենք որակյալ խաղացողներ։ Երբեմն մենք պետք է ավելի քաղցած լինենք խաղադաշտի վերջին երրորդում: Այսօր մենք վերջում ցույց տվեցինք, որ ավելի լավ թիմ ենք։
Ես պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում, որտեղ մարզիչն ինձ ասի։ Ես պատրաստ եմ պայքարել այս ակումբի համար»,- Դիալոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։