Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի Գավաթի «Սելտայի» հետ խաղից առաջ (5։2) խոսել է իր և մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների հասցեին երկրպագուների հնչեցրած սուլոցների մասին։
«Սա ազդանշան է երկրպագուների կողմից, և դա արդարացված է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ խաղում։ Հետո լավ արձագանքեցինք։ Այսօր «Բեռնաբեուն» սուլեց՝ մեր ուշադրությունը գրավելու համար։ Բայց երբ «Բեռնաբեուն» սկսում է աջակցել մեզ, դա դառնում է յուրահատուկ բան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 2։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից»։