«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Նապոլիի» 40 միլիոն եվրոյի առաջարկը արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոյի համար։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ «Նապոլին» իր նոր թիրախ է ընտրել իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Դան Նդոյեին։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունները կարելի է համարել սկսված։ Սակայն «Բոլոնիային» չի բավարարում 30 միլիոն եվրոյի նախնական առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ՊՍԺ-ն ու «Նապոլին» պայմանավորվել են վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերային գումարը կկազմի 70 մլն եվրո։