«Բավարիայի» մարզական տնօրենը՝ Լերոյ Սանեի ապագայի մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է եզրային հարձակվող Լերոյ Սանեի մասին:

«Այն, թե ինչպես Սանեն հանդես եկավ «Հոֆենհայմի» դեմ խաղում (5:0)՝ դուբլի հեղինակ դառնալով, այնպիսին է, ինչպիսին մենք ուզում ենք տեսնել:

Մենք երբեք չենք ասել, որ նա ակումբում ապագա չունի: Նա համաշխարհային մակարդակի խաղացող է, նա հիանալի հասկանում է դա։ Եթե ​​նա խաղա է այնպես, ինչպես «Հոֆենհայմի» դեմ խաղում, ապա նա այն խաղացողն է, որն անհրաժեշտ է «Բավարիային», – Էբերլի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆրորիան Պլետենբերգը։

29-ամյա Սանեն այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: