Թոմաս Մյուլեր․ «Մեզ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուի պատրաստակամությունը»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է «Հոֆենհայմի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0):

«Մենք գերիշխում էինք այս խաղում: Չկար մի պահ, երբ մենք զգացինք, որ դանդաղում ենք: Մենք տարին հիանալի սկսեցինք Մյոնխենգլադբախում հաղթանակով, և կարևոր էր շարունակել նույն ոգով:

Հունվարին շատ հանդիպումներ կան, մեզ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր խաղացողի պատրաստակամությունը, ոչ միայն հիմնական կազմի, մենք անհամբեր սպասում ենք հաջորդ խաղերին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում RAN-ը: