Բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», «Բարսելոնա» – «Բետիս» խաղից հետո կիսվել է կատալոնական ակումբի մասին իր կարծիքով։
««Բարսելոնան» այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Շատ յուրահատուկ զգացողություն է գոլ խփել այստեղ, որտեղ ես խաղացել եմ 6 ամիս առաջ։
Հիմա ես «Բետիսում» եմ և ուրախ եմ ևս մեկ գոլ խփելու համար», ասել է Վիտոր Ռոկեն։