Մյունխենի «Բավարիան» մոտ է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգին ձեռք բերելուն:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենյան ակումբն ակտիվորեն առաջ է ընթանում 21-ամյա դարպասապահի տրանսֆերի շուրջ բանակցություններում։
«Բավարիայի» և Ուրբիգի միջև արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Անձնական պայմանները 100% համաձայնեցված են:
Ուրբիգը հիմնականում դիտվում է որպես Դանիել Պերեցին փոխարինող, ով երկար ժամանակ բացակայում է երիկամի վնասվածքի պատճառով:
Ըստ Bild-ի՝ «Քյոլնը» մերժել է «Բավարիայի» նախնական առաջարկը և այժմ պահանջում է 10 միլիոն եվրո՝ բոնուսներով և վերավաճառքի կետով, քանի որ դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, և այլ թոփ ակումբներ հետաքրքրված են նրանով։