Միլանի «Ինտերը» նոր կենտրոնական կիսապաշտպան ձեռք կբերի

Միլանի «Ինտերը» ձեռք կբերի Թոմաս Պերեսին «Նյուելս Օլդ Բոյզից»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանցիները համաձայնության են եկել ընդհանուր 7 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ՝ ներառյալ բոնուսները:

Ֆուտբոլիստի պայմանագիրը համաձայնեցված է, և այժմ նախատեսվում է բուժզննում անցնել:

19-ամյա կենտրոնական կիսապաշտպանն արգենտինական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը Պերեսի արժեքը գնահատում է 400 հազար եվրո։