«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էնթոնին այս ամիս կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում: 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իսպանական «Բետիսը»։
TalkSPORT-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» Էնթոնիին միայն վարձավճարով կտան «սևիլիացիներին», եթե նրանք համաձայնեն վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի ավելի քան 50%-ը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում Էնթոնին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Բրազիլացու ներկայիս աշխատանքային պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետները եզրային հարձակվողի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո: