Յուրգեն Կլոպը մտադիր է հանդիպել Ֆորմուլա 1-ի աստղի հետ

«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը, ով այժմ ղեկավարում է «Ռեդ Բուլի» -ի ֆուտբոլային գործերը, հայտարարել է Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Մաքս Վերստապենի հետ հանդիպելու մտադրության մասին։

«Մենք քննարկելու շատ թեմաներ կունենանք։ Ես կցանկանայի հանդիպել և զրուցել Մաքսի հետ: Ես զարմանում եմ, թե ինչպես է նա անում իր աշխատանքը և աշխատելիս զարգացնում է ժամում 300 մղոն արագություն»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Racing News 365-ը։