«Յուվենտուսը» պայմանագիր է կնքել «Վիտորիայի» աջ պաշտպան Ալբերտո Կոստայի հետ:
21-ամյա պորտուգալացու և բյանկոներիների միջև պայմանագիր է կնքվել մինչև 2029 թվականի ամառ։
«Յուվենտուսը» չորս տարվա ընթացքում «Վիտորիային» կվճարի 12,5 միլիոն եվրո։ Լրացուցիչ ծախսերը կկազմեն 1,3 մլն եվրո։
Գործարքը ներառում է 2,5 միլիոն եվրո արժողությամբ բոնուսներ՝ որոշակի սպորտային հաջողությունների հասնելու դեպքում:
2024/2025 մրցաշրջանում Ալբերտոն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։