Ժոան Լապորտան պատասխանել է ակումբի նախագահի գալիք ընտրությունների մասին հարցին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է ակումբի նախագահի հաջորդ ընտրությունների մասին այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է դնել իր թեկնածությունը։

«Այս պահին ես զբաղված եմ «Բարսայի» կառավարմամբ։ Ինձ շատ դուր է գալիս աշխատել իմ գործընկերների հետ տնօրենների խորհրդում, դա իսկական հաճույք է։

Չնայած շատ հանգամանքներից առաջացած դժվարություններին, մենք տեսնում ենք, որ արդյունքները հաջող են։ Մենք ձգտում ենք ավելիին: Ես ցանկանում եմ, որ թիմը շարունակի հաղթանակներ տանել։ Ամբողջ աշխարհն է հիանում մեզնով», – ասել է Ժոան Լապորտան։