«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Դանի Օլմոյի գրանցումը և 1։1 կանոնին անցում կատարելը։
«Ես բացատրում եմ, իսկ դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Սեպտեմբերին մենք կարող էինք պայմանագիր կնքել Nike-ի հետ՝ վերադառնալու 1:1 կանոնին, բայց այդ պայմանագիրը վատթարորեն կանդրադառնար։
Մենք կվերադառնայինք 1:1 կանոնին, բայց ավելի վատ պայմանագրի գնով։ Մենք ունեինք այլընտրանքներ և ընտրեցինք այդ այլընտրանքները։ Մեզ հնարավորություն տրվեց գրանցել Օլմոյին Քրիստենսենի վնասվածքի պատճառով, միայն այդ ձևով կարողացանք գրանցել Դանի Օլմոյին։ Այո, որոշակի ռիսկ կար այնպես․ ինչպես բոլոր այլընտրանքներում», – ասել է կատալոնական ակումբի նախագահը։