«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Ըստ լրագրող Սեբաստիան Սառնոյի՝ Ռեշֆորդը նախընտրում է տեղափոխվել իտալական «Միլան»։
Աղբյուրի համաձայն, «Միլանը» չի ցանկանում պարզապես վարձակալել ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը, ակումբը նախատեսում է գործարքում ներառել խաղացողին գնելու կետ:
Հաղորդվում է, որ «Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցությունների առաջադեմ փուլում են: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 27-ամյա խաղացողի համար պայքարում «Բարսելոնան» առաջ է անցել «Միլանից»: Transfermarkt-ի համաձայն՝ Ռեշֆորդը գնահատվում է 55 միլիոն եվրո: