«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ 28-ամյա դանիացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Այս մրցաշրջանում Քրիստենսենը մասնակցել է միայն Իսպանիայի առաջնության` «Վալենսիայի» դեմ խաղին (2:1), որում վնասվածք է ստացել ու բաց թողել մրցաշրջանի ամբողջ առաջին հատվածը։
Քրիստենսենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։