Ռուբեն Ամորիմ․ «Այս պահին դա չեմ զգում ակումբի կողմից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է իր աշխատանքը: Պորտուգալացու խոսքերով, նա այժմ ճնշում չի զգում։

«Իհարկե, ձեր աշխատանքում կարող եք ճնշում զգալ ակումբի կողմից: Այս պահին դա չեմ զգում ակումբի կողմից։ Վերջին տարիներին մենք չենք հաղթել առաջնությունում։ Ես չեմ զգում այս ճնշումը: Մենք պետք է այդ ճնշումը վերցնենք մեզ վրա, քանի որ մենք հիանալի երկրպագուներ ունենք:

Ես ճնշում չեմ զգում, ես պարզապես ցանկանում եմ հաղթել: Ապագայում ճնշումը զգալու համար մենք պետք է հաղթենք հանդիպումներում ու մրցաշարերում»,- ասել է Ամորիմը մամուլի ասուլիսում։