«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին հարցրել են Ռեշֆորդի ապագայի մասին։ Սակայն պորտուգալացի մասնագետը կոնկրետ պատասխան չի տվել։
«Ես պարզապես ցանկանում եմ հաղթել վաղը։ Ես կենտրոնացած եմ վաղը հաղթելու վրա և թիմում կներառեմ խաղացողների, ովքեր, կարծում եմ, որ ինձ հաղթելու լավագույն հնարավորությունները կտան:
Ես կենտրոնացած եմ միայն սրա վրա»,- լրագրողներին ասել է Ամորիմը։
Հինգշաբթի օրը՝ հունվարի 16-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Սաութհեմփթոնի» հետ։