The Guardian․ Անգլիայի հավաքականի նախկին մարզչի մահից հետո հայտնի է դարձել նրա ահռելի պարտքերի մասին

Անցած ամառվա վերջում ֆուտբոլային աշխարհը սգում էր Սվեն-Գորան Էրիկսոնի մահը։ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը մահացել է 76 տարեկան հասակում՝ տարիներ շարունակ ծանր հիվանդության դեմ պայքարելուց հետո:

Ինչպես հայտնում է The Guardian-ն իր էջերում, շվեդը մեծ պարտքեր է թողել։ Այսպիսով, Էրիկսոնը 8,64 մլն ֆունտ ստեռլինգ պարտք է ունեցել։ Ամենամեծ պարտքը կազմում է 7,25 միլիոն ֆունտ ստերլինգ Մեծ Բրիտանիայի հարկային ծառայությանը:

Նշվում է, որ Էրիկսոնն իրենից հետո թողել է 4,8 մլն ֆունտ ստերլինգ ակտիվներ, սակայն դա բավարար չէ պարտքերը ծածկելու համար։ Հիշեցնենք, որ Սվեն-Գորան Էրիկսոնը Անգլիայի հավաքականը մարզել է 2001-ից 2006 թվականներին։