Ջան Պիերո Գասպերինի. «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը»

«Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինին «Յուվենտուսի» դեմ խաղից հետո (1:1) բարձր է գնահատել իր դարպասապահ Մարկո Կարնեսեկկիի խաղը:

«Նա ցուցադրում է անհավանական խաղ և կատարում է առանցքային նշանակության սեյվեր, որոնք բերում են արդյունքի: Նա դարձել է մեր հաջողության կարևոր մասը, Մարկոն միշտ պատրաստ է, նույնիսկ այն պահերին, երբ դարպասին վտանգ չի սպառնում չէ։

Կարծում եմ՝ նա ամեն ինչ ունի աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը դառնալու համար, նա պարզապես պետք է բարելավի ոտքով աշխատանքը, բայց հակառակ դեպքում ամեն ինչ կարգին է»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։