Դոնել Մալենի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Աստոն Վիլա» ամենաթանկն է ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հունվարի 15-ի դրությամբ:
Այսպիսով, Transfermarkt պորտալը հոլանդացու տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Էմմանուել Աբգադուի տեղափոխությունն է «Ռեյմսից» Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»: 27-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։
Սեկո Ֆոֆանան երկրորդ տեղը կիսել է Աբգադուի հետ, կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ից 20 միլիոնով տեղափոխվել է ֆրանսիական Լիգա 1 ակումբ: Նշենք, որ Մալեն երկար չի մնա վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։
Մի քանի օրից ՊՍԺ-ն պետք է պաշտոնապես ստորագրի «Նապոլիից» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիային։