Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին մեկնաբանությունով։
«Մբապպեից որոշ ժամանակ պահանջվեց թիմին հարմարվելու և ֆիզիկական մարզավիճակ ձեռք բերելու համար: Նա հիմա շատ լավ վիճակում է, և թիմը պետք է օգտվի դրանից», Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆրանսիացին «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա մասնակցել է 27 հանդիպման, դարձել 14 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի հունվարի 16-ին «Սելտայի» դեմ: